Մխիթարյանի տարեկան աշխատավարձն Ինտերում
Capology հարթակը, որը մասնագիտացած է համաշխարհային ֆուտբոլում թափանցիկության բարձրացմանը ու ֆուտբոլիստների աշխատավարձերի ներկայացմանը, հրապարակել է իտալական Ա սերիայում հանդես եկող ֆուտբոլիստների աշխատավարձերի չափը։
Ըստ հարթակի` Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարկերը վճարելուց հետո վաստակում է տարեկան 3,8 մլն եվրո աշխատավարձ։
Այդ ցուցանիշով հայ ֆուտբոլիստը «ներաձուրիների» 10-րդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է։
Միլանյան ակումբում ամենաշատը վաստակում է իտալացի Նիկոլո Բարելան, որի տարեկան աշխատավարձը 6,5 մլն եվրո է։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Ինտեր» է տեղափոխվել 2022 թ. հուլիսին` 95 խաղում դառնալով 7 գոլի ու 13 գոլային փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ինտեր, Հենրիխ-Մխիթարյան