Մխիթարյանի վիճակագրությունը Ֆիորենտինայի դեմ խաղում
Իտալական Ա սերիայի 1-ին տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային»։
Հռոմեական ակումբի կազմում այդ հանդիպմանը մասնակցել է նաև Հենրիխ Մխիթարյանը, ով դաշտում անցկացրել է 84 րոպե։
Հայազգի կիսապաշտպանը 26-րդ րոպեին բացել է խաղի հաշիվը` առաջ մղելով իր թիմին։
32-ամյա ֆուտբոլիստը հեղինակավոր Whoscored կայքի կողմից ստացել է 7.95 գնահատականը, ինչը 3-րդ ցուցանիշն է «Ռոմայի» ֆուտբոլիստների շրջանակում։
Հենոն հանդիպման ընթացքում կատարել է 2 հարված, 2-ն էլ` դիպուկ, 20 փոխանցում` 75% ճշգրտությամբ, 2 «կախած» փոխանցում, 1-ը` ճշգրիտ, 1 երկար փոխանցում, որը գտել է հասցեատիրոջը, 1 ճիշտ «կտրող» փոխանցում, ինչից հետո Թեմի Աբրահամի փոխանցումից հետո էլ Ժորդան Վերետուն հաշիվը դարձրեց 2:1, 2 գնդակի խլում, 2 հաջողված դրիբլինգ, 2 անգամ հայտնվել է խաղից դուրս իրավիճակում, 9 անգամ կորցրել է գնդակը, ինչպես նաև 10 անգամ դիրքային պայքար է մղել, որոնցից 6-ն ավարտել է հաղթանակով։
Հավելենք, որ «Ռոման» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 26-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպման շրջանակում «Օլիմպիկո» մարզադաշտում կմրցի թուրքական «Տրաբզոնսպորի» դեմ. դիմակայության առաջին խաղում «գայլերը» հաղթել են 2:1 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Կոնֆերենցիաների լիգա, Հենրիխ-Մխիթարյան, Ռոմա, Տրաբզոնսպոր, Ֆիորենտինա