Մխիթարյանի` պայմանագրի երկարաձգման գործընթացը վերջնական փուլում է
Հենրիխտ Մխիթարյանը շատ մոտ է «Ինտերի» պայմանագիրը երկարաձգելուն։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, կողմերի միջև պայմանագրի երկարաձգման հարցն այժմ վերջնական փուլում է։
34-ամյա ֆուտբոլիստը «ներաձուրիների» պայմանագիրը երկարաձգելու է մինչև 2025 թ. հունիսի 30-ը, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 4 մլն եվրո։
Աղբյուրի փոխանցմամբ` պայմանագիրը, հնարավոր է, ներառի այն ևս մեկ տարով երկարաձգելու կետ։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» կազմում հանդես է գալիս 2022թ. հուլիսից` անցկացրած 71 խաղում դառնալով 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր, Հենրիխ-Մխիթարյան, Նիկոլո Սկիրա, տրանսֆերներ