Մխիթարյանի գոլային փոխանցումն Ուգո Ալմեյդային  Մարդաոնային նվիրված լեգենդների խաղում 🎥

Մխիթարյանի գոլային փոխանցումն Ուգո Ալմեյդային Մարդաոնային նվիրված լեգենդների խաղում 🎥

15/11/2022 - 13:05

Նոյեմբերի 14-ին Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում «Մենք խաղում ենք հանուն խաղաղության» խորագրով հանդիպում է կայացել` նվիրված արգենտինացի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Դիեգո Արմանդո Մարադոնայի հիշատակին։

Միմյանց դեմ են մրցել Ա սերիայի թիմը և աշխարհի հավաքականը։

Հանդիպումն ավարտվել է 4:3 հաշվով` հօգուտ Ա սերիայի թիմի։

Ա սերիայի թիմի թիմի կամզից դուբլի հեղինակ է դարձել Անդրեյ Վորոնինը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Անտոնիո Դի Նատալեն ու Վինչենցո Յակուինտան։

Աշխարհի հավաքականի կազմից դուբլի հեղինակ է դարձել Շոթա Արվելաձեն, մեկ գոլ էլ խփեց Ուգո Ալմեյդան։

Նշենք, որ աշխարհի հավաքականի կազմում հանդիպմանը մասնակցել է նաև «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով գոլային փոխանցում է կատարել Ալմեյդային։

Հավելենք, որ, բացի վերոնշյալ ֆուտբոլիստներից, հանդիպմանը մասնակցել են նաև այնպիսի անվանի նախկին և ներկա ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ջանլուիջի Բուֆոնը, Ռիկարդոն, Վենսան Կանդելան, Պաբլո Սաբալետան, Նիկոլաս Բուրդիսոն, Էրիկ Աբիդալը, Իվան Ռակիտիչը, Ռոնալդինիոն, Հրիստո Ստոյիչկովը (բոլորն` աշխարհի հավաքական), Ջանլուկա Ձամբրոտան, Սեբաստիան Ֆրայը, Բրունո Ալվեսը, Քրիստիան Ձակարդոն, Դիեգո Պերոտին, Գոյքան Ինլերը, Լուիջի Դի Բիաջոն, Կլաուդիո Կանիջան, Միրոսլավ Կլոզեն և Չիրո Իմոբիլեն (բոլորն` Ա սերիայի հավաքական)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023