Մխիթարյանը տևական ժամանակ կբացակայի խաղադաշտից
Մխիթարյանը տևական ժամանակ կբացակայի խաղադաշտից
28/10/2025 - 16:52

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ձախ ոտքի ազդրի մկանային վնասվածք է ստացել, հաստատում է միլանյան գրանդի պաշտոնական կայքը։

Sky Sport-ի տվյալներով` 36-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտից կբացակայի մեկ ամիս։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպանը վնասվածքն ստացել է «Նապոլիի» դեմ Իտալիայի Ա սերիայի 8-րդ տուրի դեմ խաղում (1:3)։

Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում 12 հանդիպման է մասնակցել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025