Մխիթարյանը նորամուտը նշեց Ինտերի կազմում. «ներաձուրիները» խոշոր հաշվով հաղթեցին Լուգանոյին🎥
«Ինտերը» շարունակում է միջմրցաշրջանային հատվածն ու ընկերական հանդիպում անցկացրեց շվեյցարական Սուպերլիգան ներկայացնող «Լուգանոյի» հետ։
«Ներաձուրիները» վստահ հանդիպում անցկացրին` հաղթելով 4:1 հաշվով։
Սիմոնե Ինձզագիի կազմից դուբլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը, մեկական անգամ էլ աչքի ընկան Դանիլո Դ’Ամբրոզիոն ու Խոակին Կոռեան։
Նշենք, որ միլանյան ակումբի կազմում նորամուտը նշեց թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանը, ով մասնակցեց առաջին խաղակեսին։
Հավելենք, որ «Ինտերը» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 16-ին ու Իտալիայի Ֆերարա քաղաքի «Պաոլո Մացա» մարզադաշտուն կմրցի «Մոնակոյի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դանիլո ԴԱմբրոզիո, Ինտեր, Լաուտարո Մարտինես, Հենրիխ-Մխիթարյան, Շվեյցարիայի Սուպերլիգա, Սիմոնե Ինձզագի