Մխիթարյանը նշել է այն լեզուները, որոնցով ազատ հաղորդակցվում է
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հյուրընկալվել է միլանյան ակումբի նախկին պաշտպան Անդրեա Ռանոկիայի փոդկաստային հաղորդմանը, որը հեռարձակվում է «ներաձուրիների» յութուբյան ալիքում։
Հաղորդման ժամանակ հայ ֆուտբոլիստը նշել է, թե որ լեզուներով է ազատ հաղորդակցվում.
«5 լեզվով եմ ազատ խոսում` հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն։ Գերմաներենը մոռացա, որը երկու տարում եմ սովորել։ Երրորդ տարում արդեն լավ գիտեի, բայց երբ հեռացա «Բորուսիա Դորտմունդից» երբեք չեմ կիրառել։
Հական Չալհանօղլուի հետ անգլերենով ենք հաղորդակցվում, նույնիսկ, եթե նրա մտքում առաջինը գերմաներենն է գալիս։ Նույնն է նաև մյուս ֆուտբոլիստների դեպքում, որոնք խոսում են գերմաներեն»,- նշել է Հենրիխ Մխիթարյանը։
Հիշեցնենք` ավելի վաղ կային տեղեկություններ, թե Մխիթարյանը կարողանում է հաղորդակցվել նաև պորտուգալերենով։ Հայ ֆուտբոլիստը 13 տարեկանում փոխանակման ծրագրով հանդես է եկել բրազիլական «Սան Պաուլո» ակումբում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր, Հական Չալհանօղլու, Հենրիխ-Մխիթարյան