Մխիթարյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է վնասավածքից։
Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, հայ կիսապաշտպանը նախօրեին մարզվել է թիմի ընդհանուր խմբի հետ։ Հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մտադիր է 31-ամյա կիսապաշտպանին ընդգրկել փետրվարի 7-ին կայանալիք «Բոլոնիայի» դեմ հանդիպման հայտացուցակում։
Մխիթարյանը հունվարի 5-ից ի վեր խաղադաշտ դուրս չի եկել, երբ Ա սերիայի 18-րդ տուրի «Տորինոյի» դեմ հանդիպմանը ստացավ ազդրի վնասվածք։
# Ա-սերիա, Հայաստանի-հավաքական, Հենրիխ-Մխիթարյան, Պաուլու Ֆոնսեկա, Ռոմա