Մխիթարյանը մի շարք անվանակարգերում մրցանակների է հավակնում🎥
«Ռոման» սկսել է ամփոփել տարին։ Հռոմեական ակումբն իր Twitter-ի պաշտոնական օգտահաշվում անցկացնում է քվեարկություններ, որպեսզի մի շարք անվանակարգերում պարզի հաղթողներին։ «Գայլերի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մի շարք անվանակարգերում նույնպես հավակնում է մրցակաների։
Այսպիսով, 31-ամյա կիսապաշտպանը հավակնում է «Ռոմայի» 2020 թվականի «Տարվա լավագույն գոլ», «Տարվա լավագույն գոլային փոխանցում», ինչպես նաև «Տարվա լավագույն անհատական ելույթ» մրցանակներին։
«Տարվա լավագույն գոլ» մրցանակին Մխիթարյանն առաջադրվել է Ա սերիայի 2020/21 մրցաշրջանի 8-րդ տուրի շրջանակում «Պարմայի» դարպասը խփած իր առաջին գոլի համար (այդ խաղում Հենոն դարձել է դուբլի հեղինակ)։
Բացի Մխիթարյանից, «Տարվա գոլ» մրցանակին հավակնում են Էդին Ջեկոն (գոլ vs «Սամպդորիա»), Նիկոլո Ձանիոլոն (գոլ vs ՍՊԱԼ), ինչպես նաև Պեդրոն (գոլ vs «Ուդինեզե»)։
Քվեարկելու համար պետք է լինեք Twitter-ի օգտատեր, ինպես նաև այցելեք այստեղ։
«Տարվա լավագույն գոլային փոխանցում» անվանակարգում Մխիթարյանն առաջադրվել է Ա սերիայի 2020/21 մրցաշրջանի 5-րդ տուրի «Բենեվենտոյի» դեմ խաղում կատարած գեղեցիկ «կտրող» փոխանցման համար։ Այդ դրվագում Հենոն օգնեց աչքի ընկնել Էդին Ջեկոյին։
Մրցանակին հավակնում են նաև Նիկոլո Ձանիոլոն (Դիեգո Պերոտի գոլ vs «Յուվենտուս»), Էդին Ջեկոն (Բրունո Բերես գոլ vs «Յանգ Բոյս»), ինչպես նաև Լեոանդրո Սպինացոլան (Բորխա Մայորալ գոլ vs «Պարմա»)։
Քվեարկությանը մասնակցելու համար այցելեք այստեղ։
Բացի վերոնշյալ անվականարգերից, Մխիթարյանը հավակնում է նաև «Տարվա լավագույն անհատական ելույթ» մրցանակին։
Այդ մրցանակին Հենոն հավակնում է Ա սերիայի 2020/21 մրցաշրջանի 7-րդ տուրի «Ջենոայի» դեմ խաղում գրանցած հեթ-տրիկի համար։ Այդ խաղում «Ռոման» հաղթեց 3։1 հաշվով։
Մրցանակին հավակնում են նաև Էդին Ջեկոն (vs «Սամպդորիա»), Ռիկ Կարդսորպն (vs «Կալյարի») ու Լեոնարդո Սպինացոլան (vs «Պարմա»)։
Մխիթարյանի օգտիվն քվեարկելու համար պետք է սեղմեք այստեղ։
# Հենրիխ-Մխիթարյան, Ռոմա