Մխիթարյանը միացել է Ինտերին և վերսկսել մարզումները 📸 🎥
Միլանի «Ինտերն» այսօր` հուլիսի 13-ին, վերսկսել է մարզումները և պատրաստվում է 2024/25 մրցաշրջանին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
«Ներաձուրիներին» է միացել նաև Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան ու ավագ Հենրիխ Մխիթարյանը։ 35-ամյա ֆուտբոլիստը բուժզննում է անցել և մասնակցել մարզմանը։
Միլանյան ակումբը միջմրցաշրջանային հատվածում կանցկացնի 6 ընկերական հանդիպում և կմրցի «Լուգանոյի» (հուլիսի 17), «Պրեգոլետեզեի» (հուլիսի 22), «Լաս Պալմասի» (հուլիսի 27), «Պիզայի» (օգոստոսի 2), «Ալ Իթիհադի» (օգոստոսի 7) ու «Չելսիի» (օգոստոսի 11) դեմ։
Իտալական Ա սերիայի նոր մրցաշրջանը մեկնարկելու է օգոստոսի 17-ին։ Առաջին տուրում գործող չեմպիոն «Ինտերի» մրցակիցը լինելու է «Ջենոան»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
