Մխիթարյանը մարզվում է ընդհանուր խմբի հետ (լուսանկար)
Ինչպես տեղեկացնում հռոմեական «Ռոմայի» պաշտոնական ֆեյսբուքյան էջը, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումային ծրագիրը։ Այսօր Մխիթարյանը մարզվել է ընդհանուր խմբի հետ։
Հիշեցնենք , որ մեր ընտրանու ավագը սեպտեմբերի 29-ին «Լեչչեի» դեմ հանդիպման ժամանակ աճուկային վնասվածք էր ստացել։ Ակնկալվում էր, որ Մխիթարյանը բաց կթողնի մոտ 3 շաբաթ, սակայան ապաքինումը նախատեսվածից ավելի դանդաղ ընթացավ։

