Պաշտոնական. Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը Ռոմայի հետ
Ինչպես տեղեկացնում է «Ռոմայի» պաշտոնական կայքը, ակումբը նոր պայմանագիր է կնքել Հենրիխ Մխիթարյանի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ` հայազգի ֆուտբոլիստը «Ռոմայի» կազմում կմնա մինչև 2022 թ. հունիսի 30-ը։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում հանդես է գալիս 2019 թ. սեպտեմբերից, որի կազմում մինչ այժմ անցկացրել է 73 հանդիպում` դառնալով 24 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Հենրիխ-Մխիթարյան, Ռոմա