Մխիթարյանը` Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչում ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստների շարքում

Մխիթարյանը` Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչում ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստների շարքում

10/05/2024 - 21:32

Հեղինակավոր Transfermarkt կայքը ներկայացրել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչում երբևէ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստներին։

Հենրիխ Մխիթարյանը տարբեր ակումբների կազմում 7 հանդիպում է անցկացրել մրցաշարի կիսաեզրափակիչում և այդ ցուցանիշով չորրորդ լավագույն ֆուտբոլիստն է։

Մխիթարյանը Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչում երեք հանդիպում անցկացրել է «Արսենալի», երկուական հանդիպում էլ` «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Ռոմայի» կազմում

Մխիթարյանը Եվրոպա լիգայում 55 խաղում խփել է 10 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում։ Մխիթարյանը 2016/17 մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում դարձել է մրցաշարի հաղթող` եզրափակիչում գրավելով «Այաքսի» (2:0) դարպասը։

Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.

  1. Կևին Գամեյրո («Սևիլիա», «Ատլետիկո Մադրիդ», «Վալենսիա») – 9 հանդիպում
  2. Դանիել Կարիսու («Սպորտինգ», «Սևիլիա») – 8
  3. Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ», «Յուվենտուս») – 8
  4. Հենրիխ Մխիթարյան («Արսենալ», «Մանչեսթեր Յունայթեդ», «Ռոմա») – 7
  5. Էդուարդո Սալվիո («Բենֆիկա», «Ատլետիկո Մադրիդ») – 7
  6. Ալեքսանդր Լակազետ («Արսենալ», «Լիոն») – 7
  7. Դանի Պառեխո («Վալենսիա», «Վիլյառեալ») – 7
  8. Գրանիտ Ջակա («Արսենալ», «Բայեր Լևերկուզեն») – 7
  9. Վիտոլո («Սևիլիա», «Ատլետիկո Մադրիդ») – 7
  10. Քրիս Սմոլինգ («Մանչեսթեր Յունայթեդ», «Ռոմա») – 6

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023