Մխիթարյանը` Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչում ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստների շարքում
Հեղինակավոր Transfermarkt կայքը ներկայացրել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչում երբևէ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստներին։
Հենրիխ Մխիթարյանը տարբեր ակումբների կազմում 7 հանդիպում է անցկացրել մրցաշարի կիսաեզրափակիչում և այդ ցուցանիշով չորրորդ լավագույն ֆուտբոլիստն է։
Մխիթարյանը Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչում երեք հանդիպում անցկացրել է «Արսենալի», երկուական հանդիպում էլ` «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Ռոմայի» կազմում
Մխիթարյանը Եվրոպա լիգայում 55 խաղում խփել է 10 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում։ Մխիթարյանը 2016/17 մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում դարձել է մրցաշարի հաղթող` եզրափակիչում գրավելով «Այաքսի» (2:0) դարպասը։
Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.
- Կևին Գամեյրո («Սևիլիա», «Ատլետիկո Մադրիդ», «Վալենսիա») – 9 հանդիպում
- Դանիել Կարիսու («Սպորտինգ», «Սևիլիա») – 8
- Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ», «Յուվենտուս») – 8
- Հենրիխ Մխիթարյան («Արսենալ», «Մանչեսթեր Յունայթեդ», «Ռոմա») – 7
- Էդուարդո Սալվիո («Բենֆիկա», «Ատլետիկո Մադրիդ») – 7
- Ալեքսանդր Լակազետ («Արսենալ», «Լիոն») – 7
- Դանի Պառեխո («Վալենսիա», «Վիլյառեալ») – 7
- Գրանիտ Ջակա («Արսենալ», «Բայեր Լևերկուզեն») – 7
- Վիտոլո («Սևիլիա», «Ատլետիկո Մադրիդ») – 7
- Քրիս Սմոլինգ («Մանչեսթեր Յունայթեդ», «Ռոմա») – 6
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, Եվրոպա-լիգա, Հենրիխ-Մխիթարյան