Մխիթարյանը` ասիստի հեղինակ. Ինտերը հաղթել է խոշոր հաշվով 🎥
Իտալական Ա սերիանի չեմպիոն «Ինտերը» շարունակում է պատրաստվել 2024/25 մրցաշրջանին և Չեզենայում ընկերական խաղում 3:0 հաշվով հաղթել է իսպանական Լա լիգայում հանդես եկող «Լաս Պալմասին»։
Միլանյան ակումբի մեկնարկային կազմում է եղել նաև Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը 37-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց թիմի նորեկ Մեհդի Թարեմիին։
Նշենք, որ Մխիթարյանն այդ խաղում եղել է «Ինտերի» ավագը։
Սիմոնե Ինձզագիի գլխավորած թիմից Թարեմին դարձել է դուբլի հեղինակ, մեկ գոլ էլ խփել է Ֆեդերիկո Դիմարկոն։
«Ինտերը» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 2-ին և կմրցի Իտալիայի Բ սերիան ներկայացնող «Պիզայի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ընկերական-հանդիպումներ, Ինտեր, Լաս Պալմաս, Հենրիխ-Մխիթարյան, Մեհդի Թարեմի, Ֆեդերիկո Դիմարկո