Մխթարյանն Ինտերի մեկնարկային կազմում է միջմրցաշրջանային առաջին խաղում

Մխթարյանն Ինտերի մեկնարկային կազմում է միջմրցաշրջանային առաջին խաղում

17/07/2024 - 20:22

Միլանի «Ինտերն» սկսել է միջմրցաշրջանային հատվածը, որի շրջանակում առաջին ընկերական խաղում կմրցի շվեյցարական «Լուգանոյի» դեմ։

Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 20:30-ին։

«Ներաձուրիների» մեկնարկային կազմում է նաև Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։

Իտալիայի գործող չեմպիոնը դաշտ դուրս կգա հետևյալ մեկնարկային կազմով.

Դարպասապահ – Խոսեպ Մարտինես

Պաշտպաններ – Յան Բիսեկ, Կառլոս Ավգուստո, Ֆռանչեսկո Ստանտե, Ալեսանդրո Ֆոնտանառոսա

Կիսապաշտպաններ – Տոմաս Բերենբրուկ, Լյուսեն Ագումե, Իսյակա Կամատե, Հենրիխ Մխիթարյան

Հարձակվողներ – Խոակին Կոռեա, Մեհդի Թարեմի

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023