ՄԼՍ-ը ֆուտբոլիստներին թույլ է տվել ԱՄՆ  օրհներգի ընթացքում ծնկի իջնել

ՄԼՍ-ը ֆուտբոլիստներին թույլ է տվել ԱՄՆ օրհներգի ընթացքում ծնկի իջնել

10/06/2020 - 13:28

Ինչպես տեղեկացնում է Հյուսիսամերիկյան ֆուտբոլային լիգայի՝ ՄԼՍ-ի պաշտոնական կայքը, այսուհետ ֆուտբոլիստներն իրավունք կունենան խաղաց ցույց իրականացնել ԱՄՆ օրհներգը լսելիս՝ ծնկի իջնելով։

«ՄԼՍ-ը պաշտպանում է խոսքի ազատության և խաղաղ ցույցի իրավունքները, որոնք համարվում են ԱՄՆ-ին և Կանադային բնորոշ տարբերակիչ առանձնահատկություններ։ Եթե ֆուտբոլիստները կամ ակումբների աշխատակիցները որոշեն ԱՄՆ օրհներգի ընթացքում ծնկի իջնել կամ էլ այլ ձևով արտահայտեն իրենց խաղաղ ցույցը կամ բողոքը, ապա մենք պաշտպանում ենք այդ գաղափարը»,- նշվում է պաշտոնական հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ արդեն քանի օր է ԱՄՆ տարբեր քաղաքներում ռասիզմի և ոստիկանության բռնության դեմ տեղի են ունենում բազմահազարանոց ցույցեր, որոնք սկսվել են մայիսի վերջին Մինեապոլիս նահանգում տեղի ունեցած սպանությունից հետո, երբ ոստիկաններից մեկը սնկով խեղդել է սևամորդ Ջորջ Ֆլոյդին։ Նշենք, որ այդ ցույցերը վերածվել են զանգվածային անկարգությունների և ավերածությունների, ինչի պատճառով բազմաթիվ մեքենաներ են այրվել և խանութներ են թալանվել։

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023