ՄԼՍ -ը ներկայացնող ակումբի կիսապաշտպանն անհավանական ռեկորդ է սահմանել🎥
Ամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում «Նեշվիլը» 5:1 հաշվով ջախջախել է «Չիկագո Ֆայրին»։
Այդ խաղում ֆանտաստիկ մրցելույթով է աչքի ընկել «Նեշվիլի» կիսապաշտպան Հանի Մուխտարը, ով հանդիպման առաջին 16 րոպեներին դարձել է հեթ-տրիկի հեղինակ։
Ինչպես տեղեկացնում է ՄԼՍ-ի Twitter-ի պաշտոնական էջը, 26-ամյա գերմանացի կիսապաշտպանը դարձել է առաջնության պատմության ամենաարագ հեթ-տրիկի հեղինակը։
Այս ցուցանիշն էլ ավելի տպավորիչ է դարձնում այն փաստը, որ Մուխտարն իր գոլերը խփել է 6 րոպեի ընթացքում` 10-16-րդ րոպեներին։
Հավելենք, որ Հանի Մուխտարը ՄԼՍ-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 12 հանդիպում` դառնալով 7 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Հանի Մուխտար, ՄԼՍ, Նեշվիլ, Չիկագո Ֆայր