ՄԼՍ-ը ներակայցնող ակումբի պաշտպանի ֆանտաստիկ գոլը սեփական կիսադաշտից🎥
Հյուսիսային Ամերիկայի Լիգայի գավաթի (խմբ.` Մրցաշար, որին մասնակցում են ՄԼՍ-ի և Մեքսիկայի առաջնության ակումբները) որակավորման փուլում ՄԼՍ-ը ներկայացնող «Ռեալ Սոլթ Լեյք Սիթին» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց մեքսիսկական «Ատլասին»։
17-րդ րոպեին սեփական կիսադաշտից կատարած հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ տանտերերի պաշտպան Արոն էրերան` բացելով հանդիպման հաշիվը։
Նշենք, որ 37-րդ րոպեին «Ռեալ Սոլթ Լեյքը» մնաց 10 ֆուտբոլիստներով, իսկ հետագայում բաց թողեց երկու գոլ` կրելով պարտություն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլաս, Արոն Էրերա, Հյուսիսային Ամերիկայի Լիգայի գավաթ, Մեքսիկայի առաջնություն, ՄԼՍ, Ռեալ Սոլթ Լեյք Սիթի