Մի շարք ֆուտբոլիստներ 2022 թ. ամռանը կհեռանան Ռեալից
«Ռեալ Մադրիդի» ղեկավարությունը մտադիր է բաց թողնել մի շարք ֆուտբոլիստների, որոնց պայմանագրերն ավարտվելու են 2022 թ. հունիսի 30-ին։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, այդ ժամանակ ազատ գործակալ կդառնան Իսկոն, Մարսելոն և Գարեթ Բեյլը։
Վերոնշյալ ֆուտբոլիստները, ամենայն հավանականությամբ, մարզական ու ֆինանսական պատճառներով, կհեռանան «արքայական» ակումբից։
Այդ ժամանակ լրանում է նաև Լուկա Մոդրիչի պայմանագիրը, սակայն, աղբյուրի փոխանցմամբ, «սերուցքայինները» մտադիր են նրա հետ ևս 1 տարով երկարաձգել այն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գարեթ-Բեյլ, Իսկո, Լուկա-Մոդրիչ, Մարսելո, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ