Մի շարք ֆուտբոլիստներ առաջին անգամ են հրավիրվել Հայաստանի հավաքական
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակեց մեր ընտրանու վերջնական հայտացուցակը։
Մի շարք ֆուտբոլիստներ առաջին անգամ են հրավիրվել Հայաստանի հավաքական։
Խոսքը պաշտպաններ Երջանիկ Ղուբասարյանի («Նոա»), Էրիկ Փիլոյանի («Ուրարտու»), Գեորգի Հարությունյանի («Կրասնոդար», Ռուսաստան), Նաիր Տիկնիզյանի («Լոկոմոտիվ Մոսկվա», Ռուսաստան), կիսապաշտպաններ Դավիդ Դավիդյանի («Փյունիկ»), Ուգոչուկվու Իվուի («Ուրարտու») և «Բավարիա II»-ի (Գերմանիա) հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի մասին է։
Հավելենք, որ Հայաստանի հավաքականը մարտի 25-ին Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջին տուրում կմրցի Թուրքիայի ընտրանու դեմ, իսկ մարտի 28-ին ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Պետրակով, Գեորգի Հարությունյան, Գրանտ-Լեոն Ռանոս, Դավիդ Դավիդյան, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Երջանիկ Ղուբասարյան, Էրիկ Փիլոյան, ընկերական-հանդիպումներ, Հայաստանի-հավաքական, Նաիր Տիկնիզյան, Ուգոչուկվու Իվու