Մի շարք գրանդ ակումբներ հետաքրքրված են Լեսթերի կիսապաշտպանի ծառայություններով
«Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը հայտնվել է մի շարք գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, բելգիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան», «Ռեալ Մադրիդը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։
Աղբյուրի փոխանցմամբ` 24-ամյա կիսապաշտպանի` մանկունյական ակումբ տեղափոխությունը մեծապես կախված է Պոլ Պոգբայի ճակատագրից։
Հավելենք, որ Յուրի Տիլեմանսի ու «աղվեսների» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին։
Բելգիացի կիսապաշտպանը «Լեսթերի» գույները պաշտպանում է 2019 թ. հունվարի 31-ից և մինչ այժմ ակուկբի կազմում անցկացրել է 112 հանդիպում` դառնալով 18 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լեսթեր, Մանչեսթեր-Յունայթեդ, Յուրի Տիլեմանս, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ