Մի շարք գրանդ ակումբներ հետաքրքրված են Խվիչայի ծառայություններով
«Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան հայտնվել է գրանդ ակումբների ուշադրության կենտրում։
CBS Sports-ի լրագրող Բեն Ջեյկոբսը Caught Offside-ի իր սյունյակում գրել է հետևյալը.
««Մանչեսթեր Սիթին» և «Նյուքասլը» Պրեմիեր լիգայի այն երկու ակումբներն են, որոնք համակ ուշադրությամբ հետևում են Կվարացխելիայի խաղին։
Հատկապես Էդի Հաուն Կվարացխելիային դիտարկում է որպես հարմար ֆուտբոլիստ 4-3-3 մարտավարությամբ խաղալու համար, քանի որ նա բավական արագաշարժ է և տեխնիկապես զարգացած։
Խվիչան հայտնվել է նաև ՊՍԺ-ի և «Ռեալի» ուշադրության կենտրոնում։
Այդուհանդերձ, «Նապոլին» դեռևս չի շտապում վաճառել վրացի ֆուտբոլիստին։ Ամեն ինչ շատ պարզ է. ակումբը մտադիր չէ մեկ տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել թե՛ Վիկտոր Օսիմենին և թե՛ Կվարացխելիային։
Կվարացխելիան դեռ չի մտածում «Նապոլիից» հեռանալու մասին, իսկ այն միտքը, թե նրա հրաժարագինը լինելու է 50 մլն ֆունտ, մի տեսակ առասպելի նման: Ինձ չի զարմացնի, եթե «Նապոլին» նրան գնահատի կրկնակի թանկ։
Սակայն, սա այն դեպքերից չէ, երբ «Նապոլին» ինքն որոշում ֆուտբոլիստի արժեքը։
Կվարացխելիայի գործակալը շուկան այնպեզս է ուսումնասիրում կարծես սովորական փորձաքննություն լինի։ Կասկած չկա, որ ամռանը նա շատ առաջարկներ է ունենալու, սակայն «Նապոլին» այժմ Խվիչայի համար կատարյալ տարբերակ է»,- գրել է Ջեյկոբսը։
Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանից առաջ է համալրել նեապոլիտանական ակումբի շարքերը, որի կազմում մինչ այս պահն անցկացրել է 26 հանդիպում` դառնալով 12 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Խվիչա Կվարացխելիա, Մանչեսթեր-Սիթի, Նապոլի, Նյուքասլ, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ