Մի շարք գրանդ ակումբներ, Հալանդի համար մղվող պայքարում, առաջ են անցել Ռեալից

Մի շարք գրանդ ակումբներ, Հալանդի համար մղվող պայքարում, առաջ են անցել Ռեալից

22/10/2021 - 15:22

Մի շարք եվրոպական գրանդ ակումբներ շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդի նկատմամբ։

Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Մանչեսթեր Սիթին», ՊՍԺ-ն և «Բավարիան», նորվեգացի հարձակվողի համար մղվող պայքարում, առաջ են անցել «Ռեալ Մադրիդից»։

ՊՍԺ-ն ցանկանում է Հալանդին ձեռք բերել, եթե ակումբից հեռանա Կիլիան Մբապեն։ Այդ գործարքն իրագործելու համար փարիզյան ակումբը մտադիր է օգտագործել 21-ամյա ֆուտբոլիստի գործայալ Մինո Ռայոլայի հետ լավ հարաբերությունները։

«Բավարիան» սպասում է, որ Հալանդը «Բորուսիայից» հեռանալու ցանկություն կհայտտնի, ինչից հետո մյունխենյան ակումբը 2022 թ. ամռանը կակտիվացնի նրա պայմանագրով գործող հրաժարագինը, որը կազմում է 75 մլն եվրո։

Եթե դա տեղի չունենա, «Բավարիան» կփորձի Ռոբերտ Լևանդովսկու հետ երկրաձգել պայմանագիրը, քանի որ ակումբի ղեկավարները մտավախություն ունեն, որ լեհ հարձակվողը կհեռանա Մյունխենից։։

Նշվում է, որ նորվեգացի գոլահարի համար մղվող պայքարին կարող է միանալ նաև «Նյուքասլը», որը նոր սեփականատեր ունենալուց հետո, պատրաստվում է հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ էականորեն թարմացնել կազմը։

«Կաչաղակների» նոր ղեկավարության դիրքորոշումները, հնարավոր է, լուրջ դերակատարություն ունենան Հալանդի ընտրության հարցում։

Ինչ վերաբերում է «Ռեալին», ապա նման զարգացումների դեպքում մադրիդյան ակումբի միակ առավելությունը կդառնա այն, եթե պայմանագիր կնքի Կիլիան Մբապեի հետ ու կարողանա այդկերպ համոզել և գրավել նաև Հալանդին նույնպես համալրել իր շարքերը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «արքայական» ակումբը Հալանդին պատրաստվում է գրավել ոչ թե գումարով, այլ սպորտային ծրագրով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023