Մի շարք աստղային ֆուտբոլիստներ դուրս են մնացել Անգլիայի հայտացուցակից 📸
Մի շարք աստղային ֆուտբոլիստներ դուրս են մնացել Անգլիայի հայտացուցակից 📸
04/10/2025 - 10:25

Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հրապարակել է առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։

Դարպասապահներ – Դին Հենդերսոն («Քրիսթալ Փելաս»), Ջորդան Պիկֆորդ («Էվերթոն»), Ջեյմս Թրաֆորդ («Մանչեսթեր Սիթի»)։

Պաշտպաններ – Դեն Բերն («Նյուքասլ»), Մարկ Գեհի («Քրիսթալ Փելաս»), Ռիս Ջեյմս («Չելսի»), Էզրի Կոնսա («Ասթոն Վիլա»), Մայլզ Լյուիս-Սքելի («Արսենալ»), Ջարել Քուանսա («Բայեր», Գերմանիա), Ջեդ Սփենս («Տոտենհեմ»), Ջոն Սթոունզ («Մանչեսթեր Սիթի»)։

Կիսապաշտպաններ – Էլիոթ Անդերսոն, Մորգան Գիբս-Ուայթ (երկուսն էլ` «Նոթինգհեմ Ֆորեսթ»), Ջորդան Հենդերսոն («Բրենթֆորդ»), Ռուբեն Լոֆտուս-Չիկ («Միլան», Իտալիա), Դեկլան Ռայս («Արսենալ»), Մորգան Ռոջերս («Ասթոն Վիլա»)։

Հարձակվողներ – Ջարեդ Բոուեն («Վեսթ Հեմ»), Էբերեչի Էզե, Բուկայո Սակա (երկուսն էլ` «Արսենալ»), Էնթոնի Գորդոն («Նյուքասլ»), Հարի Քեյն («Բավարիա», Գերմանիա), Մարկուս Ռեշֆորդ («Բարսելոնա», Իսպանիա), Օլի Վոթքինս («Ասթոն Վիլա»)։

«Երեք առյուծների» հայտացուցակից դուրս են մնացել մի շարք աստղային ֆուտբոլիստներ` Ջուդ Բելինգեմը («Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Ֆիլ Ֆոդենը («Մանչեսթեր Սիթի») և Ջեք Գրիլիշը («Էվերթոն») և այլք։

Անգլիացիները հոկտեմբերի 9-ին ընկերական հանդիպում կանցկացնեն Ուելսի հետ, իսկ հոկտեմբերի 14-ին ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի K խմբի 6-րդ տուրում Ռիգայում կմրցեն Լիտվայի հավաքականի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025