Մի շարք անվանի ֆուտբոլիստներ ներկա են եղել Մինո Ռայոլայի հուղարկավորությանը
Մայիսի 5-ին Մոնտե Կարլոյում տեղի է ունեցել իտալացի նախկին գործակալ Մինո Ռայոլայի հուղարկավորության արարողությունը։
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, Ռայոլայի հրաժեշտի արարողությունը կայացել է փակ պայմաններում, որին ներկա են եղել նրա ընտանիքի անդամները, հարզատներն ու մի շարք ֆուտբոլիստներ։
Աղբյուրի փոխանցմամբ` հուղարկավորությանը ներկա են եղել այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Զլատան Իբրահիմովիչը («Միլան»), Ջանլուիջի Դոնարուման (ՊՍԺ), Մաթիաս դե Լիխտը («Յուվենտուս»), Էրլինգ Հալանդը («Բորուսիա Դորտմունդ») և Մարկո Վերատին (ՊՍԺ)։
Հավելենք, որ այս բոլոր ֆուտբոլիստների գործակալը եղել է հենց Մինո Ռայոլան։
Հիշեցնենք, որ իտալացի նախկին գործակալը 54 տարեկան հասակում մահացել է սույն թվականի ապրիլի 30-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Զլատան-Իբրահիմովիչ, Էրլինգ Հալանդ, Մաթիաս դե Լիխտ, Մարկո Վերատի, Մինո Ռայոլա, Ջանլուիջի Դոնարումա