Մի շարք ակումբներ հետաքրքրված են Լուիս Սուարեսի ծառայություններով
«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Լուիս Սուարեսը դժգոհ է իր կարգավիճակից և, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ուրուգվայցի հարձակվողն անհանգստացած է, որ ակումբի ղեկավարությունը պայմանագրի երկարաձգման հարցում դեռևս որևէ քայլ չի ձեռնարկում։
Աղբյուրի փոխանցմամբ` 35-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է հանդես գալ բարձր մակարդակով, որպեսզի կարողանա Ուրուգվայի հավաքականի կազմում մասնակցել Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը։
Դրան զուգահեռ, ստեղծված իրավիճակից փորձում են օգտվել «Ինտերը», «Սևիլիան», Սուարեսի նախկին ակումբներից «Այաքսն» ու մի շարք բրազիլական ակումբներ, որոնք հետաքրքրված են «Էլ պիստոլերոյի» ծառայություններով։
Հավելենք, որ «Ատլետիկոյի» և Սուարեսի միջև գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին։
Հիշեցնենք, որ ուրուգվայցի գոլահարը մադրիդյան ակումբի կազմում հանդես է գալիս 2020 թ. սեպտեմբերից, որի մարզաշապիկով անցկացրել է 73 հանդիպում` դառնալով 32 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Այաքս, Աշխարհի առաջնություն, Ատլետիկո Մադրիդ, Բրազիլական Ա սերիա, Ինտեր, Լուիս-Սուարես, Մունդիալ-2022, Ուրուգվայի հավաքական, Սևիլիա, տրանսֆերներ, Քաթար-2022