Մի շարք ակումբներ հայտնվել են Բելինգհեմի սև ցուցակում. նա դրանց համարում է «պլաստիկ» ակումբներ
«Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը չի ցանկանում տեղափոխվել այնպիսի ակումբ, որը ղեկավարում են Մերձավոր Արևելքի երկրները ներկայացնող շեյխերը:
Sport1.de-ի լրագորղ Պատրիկ Բերգերն ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հետ զրույցում հաստատել է, որ անգլիացի ֆուտբոլիստն ընտանիքի հետ որոշել է, որ չի համալրելու, այսպես կոչված, «պլաստիկ» ակումբների շարքերը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ խոսքն առաջին հերթին վերաբերում է «Մանչեսթեր Սիթիին» և ՊՍԺ-ին, որոնք ղեկավարվում են համապատասխանաբար ԱՄԷ-ն և Կատարը ներկայացնող շեյխերի կողմից:
Բացի դրանից, Բելինգհեմի սև ցուցակում հայտնվել է նաև «Չելսին», քանի որ «ազնվականների» ղեկավարության փոփոխությունից հետո ակումբը խելագար տրանսֆերային քաղաքականություն է վարում:
19-ամյա ֆուտբոլիստի կարիերայի շարունակության ամենահավանական կանգառը «Ռեալ Մադրիդն» է, որն էլ ամենամոտն է նրա տրանսֆերն իրականացնելուն:
Ինքը՝ Բելինգհեմը, նույնպես հակված է տեղափոխվել «արքայական» ակումբ:
Հավելենք՝ կան հավաստի տեղեկություններ, որ «Ռեալը» Բելինգհեմի գործարքի դիմաց «Բորուսիային» վճարելու է 130 ֆունտ (148 մլն եվրո), որը կդառնա ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը:
Հավելենք, որ Ջուդ Բելինգհեմը «Բորուսիայի» շարքերը համալրել է 2020 թ. հուլիսին, որի կազմում մինչ օրս անցկացրել է 131 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Մանչեսթեր-Սիթի, Չելսի, ՊՍԺ, Ջուդ Բելինգհեմ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո