Մի շարք ակումբներ առաջին անգամ են հանդես գալու եվրագավաթային մրցաշարի խմբային փուլում
Ավարտվեց եվրագավաթային մրցաշարերի 2023/24 խաղարկության որակավորման փուլերը։
Դրանց արդյունքներով մի շարք ակումբներ պատմության մեջ առաջին անգամ հանդես կգան եվրագաթային որևէ մրցաշարի խմբային փուլում։
Այդ ակումբներն են «Բրայթոնը» (Անգլիա, Եվրոպա լիգա), «Արիս Լիմասոլը» (Կիպրոս, Եվրոպա լիգա), «Բաչկա Տոպոլան» (Սերբիա, Եվրոպա լիգա), «Ռակուվը» (Լեհաստան, Եվրոպա լիգա), «Հեկենը» (Շվեդիա, Եվրոպա լիգա), «Օլիմպիա Լյուբլյանան» (Սլովենիա, Կոնֆերենցիաների լիգա), «Զրինսկին» (Բոսնիա և Հերցեգովինա, Կոնֆերենցիաների լիգա), «Չուկարիչկին» (Սերբիա, Կոնֆերենցիաների լիգա), «Կլակսվիկ» (Ֆարերյան Կղզիներ, Կոնֆերենցիաների լիգա), «Աբերդինը» (Շոտլանդիա, Կոնֆերենցիաների լիգա) և իսլանդական «Բրեյդաբլիկը» (Կոնֆերենցիաների լիգա)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աբերդին, Արիս Լիմասոլ, Բաչկա Տոպոլա, Բրայթոն, Բրեյդաբլիկ, Եվրոպա-լիգա, Զրինսկի, Կլակսվիկ, Կոնֆերենցիաների լիգա, Հեկեն, Չուկարիչկի, Ռակուվ, Օլիմպիա Լյուբլյանա