Միրալեմ Պյանիչ. Ես երջանիկ եմ Յուվենտուսում
«Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը հայտարարել է, որ ամեն ինչից գոհ է թուրինյան ակումբում:
«Հաշվի առնելով Սարիի ֆուտբոլը՝ իմ դիրքը կարևոր է: Անձնական նպատակս դա հանդիպման ընթացքում գնադակին 150 անգամ դիպչելն է, բայց ընդհանրապես տարբերություն չկա 120 հպում, թե 150: Կարևորը լավ ֆուտբոլ ցուցադրելն է և խաղալ այն ոճով, որը հաճելի է աչքին:
Այս թիմի հետ ուրախ կլինի: «Յուվենտուսից» գնալու մասին երբեք չեմ մտածել, Ալեգրիի հետ ես լավ հարաբերություններ եմ ունեցել, մենք ծիծաղում էինք ասեկոսեների վրա:
Ես շատ երջանիկ եմ «Յուվենտուսում», ինձ շրջապատում են ֆանտաստիկ ֆուտբոլիստներ: Կցանկանայի դառնալ ավելի լավը և օգնել նոր թիմակիցներին: Նաև ես երազում եմ հաղթել Չեմպիոնների լիգան:»,- ասել է Պյանիչը La Stampa-ին տված հարցազրույցում: