«Մինչև հիմա չգիտեմ` ինչու այդպես եղավ». Լևանդովսկին` «Ոսկե գնդակ-2020»-ի չեղարկման մասին

«Մինչև հիմա չգիտեմ` ինչու այդպես եղավ». Լևանդովսկին` «Ոսկե գնդակ-2020»-ի չեղարկման մասին

13/08/2025 - 13:23

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարծում է, որ 2020 թվականին կարող էր դառնալ «Ոսկե գնդակի» դափնեկիր։

«Դա իմ կարիերայի լավագույն շրջանն էր։ Ակումբի հետ ամեն ինչ հաղթել էի։ Մինչև հիմա չգիտեմ` ինչու այդպես եղավ։ Ամենդաժվարը հենց դա հասկանալն է»,- նշել է լեհ ֆուտբոլիստը, որի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը France Football պարբերականը 2020 թվականին կորոնավիրուսի համաճարակի պատճառով չեղարկեց։

2020 թ. Լևանդովսկին «Բավարիայի» հետ թրեբլ էր գրանցել` դառնալով Գերմանիայի չեմպիոն ու երկրի գավաթակիր, նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը։ Նա 2019/20 մրցաշրջանում 47 խաղում 55 գոլ էր խփել, կատարել 10 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023