Մինչդեռ Լա լիգան դադարեցված է, իսպանական ակումբները կմասնակցեն FIFA 20-ի մրցաշարին
Լա լիգայի ակումբները ֆուտբոլից չկտրվելու այլընտրանք են գտել։ Մինչդեռ առաջնությունը դադարեցված է, իսպանական ակումբները FIFA 20-ի մրցաշարի են մասնակցում։
Ինչպես տեղեկացնում է Football Espana-ն, ներքին առաջնության բոլոր 20 ակումբները տվել են մրցաշարին մասնակցելու իրենց համաձայնությունը։ Ամեն ակումբից կխաղա մեկ ֆուտբոլիստ․ «Ռեալը» ներկայացնելու է Մարկո Ասենսիոն, «Բարսելոնան»՝ Սերժի Ռոբերտոն, «Ատլետիկոն»՝ Մարկոս Լյորենտեն։ Հայտնի է նաև, որ մրցաշարին կմասնակցեն Ադնան Յանուզայը («Ռեալ Սոսիեդադ»), Կարլոս Սոլերը («Վալենսիա»), Լուկաս Պերեսը («Ալավես») և այլ հայտնի ֆուտբոլիստներ։
Վիճակահանությունը տեղի կունենա այսօր՝ մարտի 19-ին։ Հանդիպումները տեղի կունենան մարտի 20-22-ը։
Հիշեցնենք, որ ինչպես եվրոպական մյուս թոփ առաջնությունները, այնպես էլ Լա լիգան կորոնավիրուսի պատճառով դադարեցվել է։
# FIFA-20, Ադնան Յանուզայ, Ալավես, Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Լա-լիգա, Լուկաս Պերես, Կարլոս Սոլեր, Մարկո Ասենսիո, Մարկոս Լյորենտե, Ռեալ Մադրիդ, Ռեալ-Սոսիեդադ, Սերժի Ռոբերտո, Վալենսիա