Միկաուտաձեն մոտ է ֆրանսիական անվանի ակումբ տեղափոխվելուն

Միկաուտաձեն մոտ է ֆրանսիական անվանի ակումբ տեղափոխվելուն

12/07/2024 - 11:51

Ֆրանսիական «Մեցի» և Վրաստանի ազգային հավաքականի հարձակվող Ժորժ Միկաուտաձեն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Լիգա 1-ի առաջատար ակումբներից «Մոնակոյի» կազմում։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ ակումբները 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։ Գործարքն անխուսափելի է. այժմ կողմերը քննարկում են տրանսֆերի վերջին մանրամասները։

Ըստ ինսյադեր Նիկոլո Սկիրայի տեղեկությունների` մոնեգասկյան ակումբը տրանսֆերի համար «Մեցին» վճարելու է 25 մլն եվրո, իսկ նրա հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2029 թ. հունիսի 30-ը։

Ժորժ Միկաուտաձեն «Լիոնի» սան է։ Նա 2017 թ. տեղափոխվել է «Մեց»։ Ֆուտբոլիստը 2022/23 մրցաշրջանում 23 գոլով դարձել է ֆրանսիական Լիգա 2-ի լավագույն ռմբարկու, ինչից հետո 16 մլն եվրոյով տեղափոխվեց Ամստերդամի «Այաքս», սակայն հոլանդական ակումբում, 9 խաղում չկարողանալով աչքի ընկնել ոչ մի արդյունավետ գործողությամբ, այս տարվա հունվարին վարձավճարով վերադարձավ «Մեց»։ Հարձակվողը Լիգա 1-ի 2023/24 մրցաշրջանի երկրորդ հատվածում 20 խաղում խփեց 13 գոլ, կատարեց 4 ասիստ։ Մրցաշրջանի ավարտին «Մեցը» 13 մլն եվրոյով հետ գնեց նրա տրանսֆերային իրավունքը։

Միկաուտաձեն Վրաստանի հավաքականի կազմում մասնակցեց Եվրո-2024-ին և 4 խաղում խփեց երեք գոլ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023