Միլիկը մոտ է Ռոմա տեղափոխվելուն, իսկ Ջեկոն՝ Յուվենտուս
«Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկը, հնարավոր է, կարիերան շարունակի «Ռոմայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, 26-ամյա լեհ հարձակվողը մոտ է հռոմեական ակումբի հետ համաձայնության հասնելուն։ Հաջորդ մի քանի ժամվա ընթացքում Միլիկը և նրա գործակալը «գայլերի» հետ կհամաձայնեցնեն 5 տարվա պայմանագիր, իսկ ֆուտբոլիստի դիմաց «Ռոման» կվճարի 20+8 մլն եվրո։
Սպասվում է, որ Արկադիուշ Միլիկի «Ռոմա» տեղափոխությունը կնպաստի նաև Էդին Ջեկոյի «Յուվենտուս» տրանսֆերի արագացմանը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 34-ամյա բոսնիացի հարձակվողի տեղափոխությունը «բյանկոներիներն» արդեն համաձայնեցրել են։ «Յուվենտուսը» Ջեկոյի դիմաց «Ռոմային» կվճարի 16 մլն եվրո, իսկ նրա աշխատավարձը նոր ակումբի կազմում կկազմի 7․5 մլն եվրո։ Մոտ օրերս հարձակվողը նոր ակումբի համար բուժզննում կանցնի։
Սպասվում է, որ «Նապոլին», «Ռոման» և «Յուվենտուսը» այս տեղափոխությունների մասին կհայտարարեն մոտ օրերս։
# Արկադիուշ Միլիկ, Էդին-Ջեկո, Յուվենտուս, Նապոլի, Ռոմա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո