Միլանն ու Ռոման բանակցություններ են վարում
«Ռոմայի» հարձակվող Թեմի Աբրահամը կարող է կարիերան շարունակել «Միլանի» կազմում։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «ռոսոներիները» 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում բանակցություններ են սկսել հռոմեական ակումբի հետ։
Նշվում է, որ հաջորդ մրցաշրջանում «Միլանը» ցանկանում է կազմում ունենալ երեք կենտրոնական հարձակվող, իսկ թեկնածուներից մեկն Աբրահամն է։
Ինքն` անգլիացի ֆուտբոլիստը, նույնպես կողմ է ակումբը փոխելուն և պատրաստ է համալրել «Միլանի» կազմը։ Աբրահամը «Ռոմայում» կորցրել է տեղը հիմնական կազմում։
Բացի Աբրահամից, միլանյան ակումբը հետաքրքրված է նաև Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատայի ծառայություններով։
Թեմի Աբրահամը «Ռոմա» է տեղափոխվել 2021 թ. օգոստոսին` 119 խաղում խփելով 37 գոլ, կատարելով 13 գոլային փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Թեմի-Աբրահամ, Միլան, Ռոմա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո