«Միլանն» ընկերական խաղում 9 գոլ է խփել` տանելով ջախջախիչ հաղթանակ 🎥
«Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել «Փերթ Գլորիի» դեմ։
«Ռոսոներին» շանս չի տվել մրցակցին` ջախջախելով 9:0 հաշվով։
Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմից դուբլ են գրանցել Նոա Օկաֆորն ու Ռաֆայել Լեաուն, մեկական գոլ էլ խփել են Ֆիլիպո Տեռաչանոն, Քրիստիան Կոմոտոն, Սամու Չուկվուեզեն, Սամուելե Ռիչին ու Յունուս Մուսան։
Իտալական գրանդը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 9-ին և Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի «Ավիվա» ստադիոնում կմրցի Անգլիայի Պրեմիեր լիգայի նորեկ «Լիդսի» դեմ, մեկնարկը` Երևանի ժամանակով 18:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից