Միլանն ընկերական խաղում հաղթեց Ռեալին🎥

Միլանն ընկերական խաղում հաղթեց Ռեալին🎥

01/08/2024 - 09:46

Իտալական «Միլանն» ու Մադրիդի Ռեալն ԱՄՆ-ի Չիկագո քաղաքի «Սոլդեր Ֆիլդ» մարզադաշտում միմյանց միջև ընկարակ հանդիպում անցկացրին։

Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի մեկ գրավում. «ռոսոներիները» հաղթեցին 1:0 հաշվով։

Միակ գոլը 55-րդ րոպեին խփեց նիգերիացի վինգեր Սամու Չուկվուեզեն։

Նշենք, որ «արքայական» ակումբի կազմում նորամուտն է նշել թիմի նորեկ, բրազիլացի հարձակվող Էնրիկը, որը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել է ընդմիջմանը։

«Ռեալը» հաջորդ ընկերական հանդիպումն անցկացնելու է օգոստոսի 4-ին և մրցելու է «Բարսելոնայի» դեմ։ «Միլանը» օգոստոսի 7-ին նույնպես հանդիպելու է կատալոնական ակումբին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023