Միլանն ավարտին է հասցրել Զալցբուրգի հարձակվողի տրանսֆերը
«Զալցբուրգի» կենտրոնական հարձակվող Նոա Օկաֆորը կարիերան կշարունակի «Միլանի» կազմում։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «ռոսոներիները» «ցլերին» վճարելու են 14 մլն եվրո։
23-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիրը կկնքի մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Նշվում է, հուլիսի 22-ի առավոտյան շվեյցարացի հարձակվողը բուժզննում կանցնի «Միլանի» համար, ինչից հետո կողմերը պաշտոնապես կհայտարարեն գործարքի մասին։
Հավելենք, որ Նոա Օկաֆորը «Զալցբուրգի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. հունվարից` անցկացրած 109 խաղում դառնալով 34 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Զալցբուրգ, Միլան, Նոա Օկաֆոր, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո