Միլանյան գրանդը պատրաստ է պայմանագիր առաջարկել Ինսինյեին
«Նապոլիի» վինգեր Լորենցո Ինսինյեն, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Get Italian Football News-ը` հղում կատարելով La Gazetta dello Sport-ին, նոր պայմանագրի հարցում «Նապոլին» ու Ինսինյեն դեռևս համաձայնություն չունեն, որն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին։
«Նապոլին» 30-ամյա հարձակվողին առաջարկել է տարեկան 4.6 մլն եվրո, սակայն դեռևս Ինսինյեն որևէ պատասխան չի տվել այդ հարցում։
Այդ ամենից փորձում է օգտվել «Ինտերը», որի ներկայացուցիչներն արդեն հանդիպել են Ինսինյեի գործակալ Վինչենցո Պիսականեի հետ։
Ինքը` Պիսականեն, այդ հանդիպումն անվանել է «առօրյա աշխատանքային», քանի որ ներկայացնում է նաև «ներաձուրիների» պաշտպան Դանիլո Դ’Ամբրոզիոյի շահերը, սակայն աղբյուրները հաստատում են, որ հանդիպման ժամանակ քննարկվել է հենց Ինսինյեի հարցը։
«Ինտերը» պատրաստ է պայմանագիր առաջարկել իտալացի վինգերին, եթե վստահ լինի, որ վերջինս չի երկարաձգի պայմանագիրը «Նապոլիի» հետ և ազատ գործակալի կարգավիճակով համալրի իր շարքերը։
Հավելենք, որ Լորենցո Ինսինյեն «Նապոլիի» սան է, որի կազմում անցկացրել է 408 հանդիպում` դառնալով 112 գոլի և 89 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Դանիլո ԴԱմբրոզիո, Ինտեր, Լորենցո Ինսինե, Նապոլի, Վինչենցո Պիսականե