Պաշտոնական․ Միլանի պաշտպանը տեղափոխվեց Պարմա
Ինչպես տեղեկացնում է «Պարմայի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Միլանի» պաշտպան Անդրեա Կոնտիին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ վարձակալությունը նախատեսված է մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը, ինչից հետո «Պարման» 7 մլն եվրոյի դիմաց կգնի Կոնտիի ամբողջական տրանսֆերային իրավունքները։
Ավելիվ վաղ իտալացի լրագրող Ջիանլուկա դի Մարցիոն իր կայքում հայտնել էր, որ 26-ամյա պաշտպանի վարձակալության ավարտից հետո կողմերը 4 տարվա պայմանագիր են կնքելու։
Անտոնիո Կոնտին 2017 թվականի ամռանն էր 24 մլն եվրոյի դիմաց «Ատալանտայից» տեղափոխվել «Միլան», սակայն մինչ այժմ «ռոսոներիների» կազմում անցակցրել է ընդամենը 51 հանդիպում՝ կատարելով 5 գոլային փոխանցում։
# Ա-սերիա, Անդրեա Կոնտի, Միլան, Պարմա, տրանսֆերներ