Միլանի կիսապաշտպանը զինված հարձակման է ենթարկվել
«Միլանի» հարձակվող Սամուել Կաստիլիեխոն հայտնել է, որ Իտալիայում երկու անձնաձ կողմից զինված հարձակման է ենթարկվել, ովքեր թալանել են նրան։
«Միլանում ամեն ի՞նչ կարգին է։ Երկու հոգի թալանել են ինձ՝ զենքը պահելով դեմքիս»,- գրել է իսպանացի կիսապաշտպանը Instagram-ի իր օգտահաշվի stories բաժնում։
Ինչպես տեղեկացնում է MilanNews-ը, խաղացողից գողացել են նրա ժամը։ Կաստիլիեխոն այդ պահին եղել է մեքենայի ղեկին։
Նշենք, որ իսպանացի վինգերը «ռոսոներիների» գույները պաշտպանում է 2018 թվականից։ Այդ ժամանակ միլանյան ակումբը 21,3 մլն եվրո վճարեց «Վիլյառեալին»։ Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
# Միլան, Սամուել Կաստիլիեխո