Միլանի առաջատարներից մեկը չի տեղափոխվի Բարսելոնա
«Բարսելոնան» փորձելու է ամռանը պայմանագրեր կնքել մի շարք ֆուտբոլիստների հետ, ովքեր սույն թվականի հուլիսի 1-ից հետո դառնալու են ազատ գործակալ։
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, կատալոնական ակումբը հետաքրքրված է «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեի ծառայություններով, ում պայմանագիրը ավարտվում է «ռոսոներիների» հետ։
Աղբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանան» կապվել է իվուարցի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ, սակայն կողմերը չեն կարողացել համաձայնության հասնել գործարքի ֆինանսական հարցերում։
Նշվում է, որ «Բարսելոնան» Կեսիեին պատրաստ է վճարել 5 մլն եվրո աշխատավարձ, սակայն 25-ամյա կիսապաշտպանին չի գոհացրել գումարի այդ չափը։
Հաղորդվում է, որ կատալոնացիները Կեսիեի պահանջները չափազանցված են համարում և չեն պատրաստվում բավարարել դրանք, քանի որ թե՛ ակումբի մարզչական շտաբի և թե՛ ղեկավարության կարծիքով ներկա պահին կիսապաշտպանության դիրքի ամրապնդման խիստ անհրաժեշտություն չկա։
Ավելի վաղ Ֆրանկ Կեսիեի ապագան կապում էին նաև «Ինտերի» և «Յուվենտուսի» հետ, սակայն այն դեռևս անորոշ է։
Հավելենք, որ հավանական ազատ գործակալներից «Բարսելոնան» հետաքրքրված է նաև «Չելսիի» պաշտպաններ Անդրեաս Քրիստիենսենի և Սեզար Ասպիլիկուետայի ու «Ինտերի» կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչի ծառայություններով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Միլան, տրանսֆերներ, Ֆրանկ Կեսիե