Միլանը comeback արեց Յուվենտուսի դեմ խաղում` դուրս գալով Սուպերգավաթի եզրափակիչ 🎥
Իտալիայի Սուպերգավաթի խաղարկության երկրորդ կիսաեզրափակիչում միմյանց դեմ մրցեցին «Միլանն» ու «Յուվենտուսը»։
Թուրինյան ակումբն առաջին խաղակեսում Կենան Յիլդիզի խփած գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։
Այդուհանդերձ, երկրորդ խաղակեսում «ռոսոներիները» կարողացան comeback անել ու հաղթել 2:1 հաշվով։
Նախ 71-րդ րոպեին միլանյան գրանդից պատասխան գոլը խփեց Քրիստիան Պուլիշիչը, ապա 76-րդ րոպեին «բիանկոներիների» պաշտպան Ֆեդերիկո Գատին գրավեց սեփական դարպասը։
Այսպիսով, «Միլանը» նոր գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուի օրոք առաջին հաղթանակը տարավ և դուրս եկավ Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ, որտեղ հունվարի 6-ին կմրցի «Ինտերի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Իտալիայի Սուպեր գավաթ, Կենան Յիլդիզ, Միլան, Յուվենտուս, Սերժիո Կոնսեյսաու, Քրիստիան Պուլիշիչ