Միլանը ցանկանում է ձեռք բերել Լուկա Մոդրիչին

Միլանը ցանկանում է ձեռք բերել Լուկա Մոդրիչին

18/07/2019 - 16:50

«Միլանը» դիտարկում է «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչին ձեռք բերելու տարբերակը:

Ինչպես հայտնում է Sky Sport Italia-ն, ԱՄՆ-ում շրջագայությունից վերադառնալուց ետո իտալական ակումբը մտադիր է հանդիպում կազմակերպել 33-ամյա խորվաթի հետ:

Տրանսֆերի հաջող կայանալու գրավականներից մեկը կարող է հանդիսանալ Մոդրիչի և «Միլանի» ղեկավարներից մեկի՝ Զվոնիմիր Բոբանի լավ հարաբերություները: Վերջինս նաև ֆուտբոլիստի հայրենակիցն է:

Նշվում է նաև, որ Բոբանը, ով փոքր տարիքից Մոդրիչի երկրպագուն է, արդեն հասցրել է խոսել ֆուտբոլիստի հետ նրա հնարավոր տեղափոխության մասին:

«Միլանում» հասկանում են, որ 33-ամյա խորվաթին պետք է առաջարկել 3 տարով պայմանագիր: «Ռեալում» Մոդրիչը վարձատրվում է տարեկան 12,5 մլն եվրո:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023