Միլանը վարձակալելու է Չելսիի կիսապաշտպանին
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Չելսիի» կիսապաշտան Տեմույե Բակայոկոն մոտ է «Միլան» տեղափոխվելուն։
Միլանյան ակումբը խաղացողին կվարձակալի մեկ մրցաշրջանով, որի ավարից հետո կունենա նրան գնելու անմիջական իրավունք։ Կողմերը մոտ են համաձայնության հասնելուն, իսկ ավելի վաղ հայտնի է դարձել, որ միլանյան ակումբը խաղացողի վարձակալության դիմաց «ազնվականներին» կվճարի 3 մլն եվրո։
26-ամյա ֆրանսիացի կիսապաշտպանն արդեն հադնես եկել է «Միլանի» կազմում։ Նա 2018/19 մրցաշրջանում Բակայոկոն նույնպես վարձակալությամբ էր հանդես գալիս «ռոսոներիների» կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Բակայոկոն ցանկանում է կրկին վերադառնալ «Միլան»։
Հավելենք, որ ավարտված մրցաշրջանը Բակայոկոն վարձակալությամբ հանդես էր գալիս «Մոնակոյի» կազմում։
# Միլան, Մոնակո, Չելսի, Տեմուե Բակայոկո, տրանսֆերներ