Միլանը շուտով կհայտարարի ևս մեկ տրանսֆերի մասին
«Մոնակոյի» պաշտպան Ֆոդե Բալո-Տուրեն կարիերան շարունակելու է «Միլանի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, «ռոսոներիները» 24-ամյա պաշտպանի դիմաց վճարելու են 4 մլն եվրո, որին հետագայում նաև տարբեր հավելավճարներ են ավելանալու։
Սենեգալցի ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու է 4 տարով` մինչև 2025 թ. հունիսի 30-ը։
Հատկանշական է, որ ֆուտբոլիստն արդեն բուժզննում պետք է անցած լիներ «Միլանի» համար, սակայն, ինչպես տեղեկացնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը, որոշ անճշտություններ են եղել ակումբների միջև, որոնց կարգավորումը մի քանի օր կտևի։
Բալո-Տուրոին խաղում է ձախ պաշտպանի դիրքում, իսկ միլանյան ակումբը նրան ձեռք է բերում որպես Թեո Էրնանդեսի մրցակից։
Հավելենք, որ Ֆոդե Բալո-Տուրեն «Մոնակոյի» կազմում հանդես է գալիս 2019 թ. հունվարից և մինչ այժմ մոնեգասկյան ակումբի մարզաշապիկով անցկացրել է 74 հանդիպում` դառնալով 8 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Միլան, Մոնակո, Նիկոլո Սկիրա, Ջանլուկա դի Մարցիո, տրանսֆերներ, Ֆոդե Բալո-Տուրե