Միլանը մոտ է Սերբիայի հավաքականի պաշտպանի տրանսֆերը համաձայնեցնելուն
«Զալցբուրգի» և Սերբիայի հավաքականի պաշտպան Ստրահինիա Պավլովիչը մոտ է կարելիան «Միլանում» շարունակելուն։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան X-ի իր միկրոբլոգում գրում է, որ «ռոսոներիները» 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում փորձում են համաձայնության հասել «ցլերի» հետ։
Ավստրիական ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի վաճառքից ցանկանում է վաստակել նվազագույնը 25-30 մլն եվրո։
Ըստ աղբյուրի` սերբ պաշտպանը մինչև 2029 թ. հունիսի 30-ն անձնական պայմանագիր է համաձայնեցրել «Միլանի» հետ։ Նա նոր ակումբում վաստակելու է տարեկան 1,8 մլն եվրո աշխատավարձ։
Պավլովիչը 2022 թ. հուլիսից հանդես է գալիս «Զալցբուրգում», որի կազմում 71 խաղում դարձել է 6 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ։
1,94 սմ հասակ ունեցող պաշտպանն ընդգրկված էր Սերբիայի հավաքականի` Եվրո-2024-ի հայտացուցակում և մրցաշարում մասնակցեց երեք հանդիպման։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրո-2024, Զալցբուրգ, Միլան, Նիկոլո Սկիրա, Սերբիայի հավաքական, Ստրահինիա Պավլովիչ, տրանսֆերներ