«Միլանը» մոտ է «Ման. Յունայթեդի» հետ խոշոր տրանսֆեր համաձայնեցնելուն
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունը մոտ է «Միլան» տեղափոխությանը, սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Ռոսոներին» բանակցում է դանիացի ֆուտբոլիստի հետ. վերջինը դեմ չէ վերադառնալ Իտալիա ու կարիերան շարունակել միլանյան գրանդում։
«Միլանը» հավանական տրանսֆերի հարցում արդեն նախնական համաձայնություն ունի մանկունիական գրանդից։ «Ռոսոներին» 6 միլիոն եվրոյով կվարձակալի 22-ամյա ֆուտբոլիստին, ինչից հետո կարող է 45 միլիոնով ձեռք բերել նրա տրանսֆերային իրավունքը։
Իտալական ակումբը նաև ամբողջությամբ կվճարի Հոյլունի աշխատավարձը։
Հարձակվողը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2023 թ. ամռանը, 95 խաղում խփել 26 գոլ, կատարել 6 ասիստ։ Նա իտալական ակումբներից հանդես է եկել «Ատալանտայում»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մանչեսթեր Յունայթեդ, Միլան, Ռասմուս Հոյլունդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո