Միլանը մոտ է խոշոր տրանսֆեր իրականացնելուն
Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչը, ամենայն հավանականությամբ, կարկերան կշարունակի «Միլանի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Calciostyle.It-ը, «ռոսոներիները» խաղացողի տրանսֆերի հարցում արդեն սկզբունքային համաձայնության են հասել մոսկովյան ակումբի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ` «Միլանը» 23-ամյա ֆուտբոլիստին պարտադիր գնման իրավունքով կվարձակալի։ «Կարմրասևերը» Վլաշիչի ամբողջական տրանսֆերի դիմաց կվճարեն 25 մլն եվրո։
Ինչ վերաբերում է Վլաշիչի անձնական պայմանագրին, ապա «ռոսոներիներն» առաջարկել են 5 տարվա համաձայնագիր` տարեկան 2.5 մլն եվրո աշխատավարձով, որը ֆուտտբոլիստի կողմից ընդունվել է։
Հատկանշական է, որ Նիկոլա Վլաշիչն Instagram-ի իր էջով արդեն սկսել է հետևել «Միլանի» պաշտոնական օգտահաշվին։
Հավելենք, որ Վլաշիչը «բանակայինների» գույները պաշտպանում է 2018 թ. օգոստոսից և մինչ այս պահը ԲԿՄԱ-ի կազմում անցկացրել է 103 հանդիպում` դառնալով 33 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԲԿՄԱ, Միլան, Նիկոլա Վլաշիչ, տրանսֆերներ