Միլանը մոտ է Լիվերպուլի հարձակվողի հետ պայմանագիր կնքելուն
«Լիվերպուլի» հարձակվող Դիվոկ Օրիգին, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Միլանի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սիրան, «ռոսոներներն» արդեն տևական ժանանակ է հետաքրքրված են բելգիացի հարձակվողի ծառայություններով և մի քանի անգամ բավական հաջող բանակցություններ են վարել նրա ներկայացուցիչների հետ։
Աղբյուրի փոխանցմամբ` «Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինիի ու Օրիգիի ներկայացուցիչների միջև այս շաբաթ նախատեսված է ևս մեկ հանդիպում ու սպասվում է, որ կողմերը կհասնեն վերջնական համաձայնության։
Հաղորդվում է, որ 26-ամյա ֆուտբոլիստը «Միլանի» հետ կկնքի 4 տարվա պայմանագիր, իսկ նրա աշխատավարձը կկազմի 3.5 մլն եվրո։
Նշենք, որ Օրիգիի ու «Լիվերպուլի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին և «Միլանի» շարքերը կարող է համալրել անվճար։
Հավելենք, որ Դիվոկ Օրիգին մերսիսայդյան ակումբի կազմում հանդես է գալիս 2014 թ. հուլիսից և մինչ օրս «կարմիրների» մարզաշապիկով անցկացրել է 171 հանդիպում` դառնալով 40 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դիվոկ Օրիգի, Լիվերպուլ, Միլան, Նիկոլո Սկիրա, Պաոլո Մալդինի, տրանսֆերներ